«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ասում են...

Ասում են...
31.07.2009 | 00:00

...թե հայրենի կառավարության անդամները` նախարարներ ու փոխնախարարներ, վարչության պետեր և տարբեր «կալիբրի» այլ չինովնիկներ, վարչապետ Տիգրան Սարգսյանի` հանրապետությունից դուրս չհանգստանալու հանձնարարականը շրջանցող «ճարպիկ» ձև են գտել։ Տարբեր ճանապարհներով վարչապետի ականջն են կաթեցնում, թե Ջերմուկ, Ծաղկաձոր, Դիլիջան, Սևան, Արզնի են գնում, ընդ որում, հարազատ ընտանիքի հետ` հայրենի երկրի բյուջեի համալրման գործում իրենց համեստ ներդրումն ունենալու համար, մինչդեռ իրականում բոլորովին այլ ծրագիր ունեն։ Չար լեզուներն ասում են նաև, թե վերոհիշյալ հանգստյան գոտիներում հայ պաշտոնյաների ընտանիքներն են միայն հանգստանալու, իսկ իրենք մեկ-երկու օրից «ծտի թևով» օտար ափեր են հասնելու (ավելի չար լեզուներն ասում են` ոչ մենակ)` այլոց բյուջեները հարստացնելու հաստատ մտադրությամբ։

Դիտվել է՝ 4050

Մեկնաբանություններ